Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն սոցիալական գովազդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է դիմումների ընդունելություն՝ սոցիալական գովազդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող համայնքային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար։ Հանձնաժողովը ձևավորվում է քաղաքացիական հասարակության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներից։ Հասարակական կազմակերպությունները պետք է համապատասխանեն որոշակի պահանջների և ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Առարկա
Սոցիալական գովազդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի ձևավորում
Ինչպես մասնակցել
Դիմումները կարող եք ներկայացնել Երևանի քաղաքապետարան (Արգիշտի 1, Բյուզանդի 1/3՝ Մեկ պատուհան)՝ կամ այն ուղարկել Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ govazd@yerevan.am, (էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր է)։
Վերջնաժամկետ
26 փետրվար 2017
Իրավական հիմք
ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 1244-Ն որոշում; Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 16-ի N49-Ա որոշում