Հայտարարություն Թամանյան փողոցի երթևեկության սահմանափակման մասին
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մարտի 13-ից մինչև զբոսաշրջության ակտիվ սեզոնի ավարտը, Թամանյան փողոցի՝ Իսահակյան փողոցից Կասկադ համալիր ընկած ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային երթևեկությունը։ Սահմանափակումը կիրականացվի արգելափակոցի և երթևեկության կազմակերպման ու վերահսկման համապատասխան տեխնիկական միջոցների գործարկմամբ։
Երթևեկության սահմանափակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 13 մարտ 2017
- Վայր
- Թամանյան փողոցի՝ Իսահակյան փողոցից Կասկադ համալիր ընկած ճանապարհահատվածում
- Առարկա
- Տրանսպորտային երթևեկության սահմանափակում