Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն՝ Երևանի կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի նախագծի և դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ

2017 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի կունենան հանրային քննարկումներ՝ նվիրված «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ-ի կողմից մշակված Երևանի կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի նախագծին և դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատմանը։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նշված էլեկտրոնային փոստի հասցեով։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքերում, ինչպես նաև Կայուն քաղաքային զարգացման ներդումային ծրագրի կայքում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
3 օգոստոս 2017, 15:00
Վայր
Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի 7-րդ հարկում, նիստերի դահլիճում (715 սենյակ)
Առարկա
Երևանի կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի նախագիծը և դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատում
Ինչպես մասնակցել
գրանցվել yerevan@am.ey.com հասցեով
Իրավական հիմք
ՀՕ-110-Ն; ՀՀ կառավարության 1325-Ն որոշում