Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել վերապատրաստողների թիմ։ Վերապատրաստումները տեղի կունենան 2 խմբով՝ 2021թ․ հոկտեմբերի 18-ից 22-ը և հոկտեմբերի 25-ից 29-ը Երևանում։ Դասընթացները կվարեն Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի փորձագետներ։ Վերապատրաստման ավարտին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր։ Դիմումներն ընդունվում են մինչև 2021թ․ հոկտեմբերի 4-ը, ժամը 13։00։

Հրապարակում

Միջոցառումը

Ամսաթիվ
18 հոկտեմբեր 2021
Վայր
Երևանում
Առարկա
անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստումներն իրականացնելու նպատակով վերապատրաստողների թիմի ստեղծում
Ինչպես մասնակցել
լրացնել ստորև ներկայացված և ուղարկել hr@mlsa.am էլեկտրոնային հասցեին
Վերջնաժամկետ
4 հոկտեմբեր 2021