Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն Երևան քաղաքի նորընտիր ավագանու առաջին նստի մասին

2017 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի շենքում տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Մասնակիցները կքննարկեն ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման, Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր, մշտական հանձնաժողովների կազմավորման, նախագահների և նրանց տեղակալների առաջադրման, ինչպես նաև հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերը։

Ավագանու նիստ

Միջոցառումը

Ամսաթիվ
9 հունիս 2017, 11:00
Վայր
Արգիշտիի 1, 5-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ
Առարկա
Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը
Իրավական հիմք
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 1-ի «Երևանի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N1 արձանագրությունը; «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի; Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 102-րդ կետի