Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն՝ Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» կազմում ընդգրկվելու վերաբերյալ

Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը» հաստատելու մասին հ.46-Ն որոշման 1-ին կետի, ինչպես նաև՝ 24 հունիսի 2020 թվականի ՀՀ Երևան քաղաքի ավագանու «Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու մասին» N253-Ն որոշմամբ խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ցանկացողները կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարան մինչև սույն թվականի հոկտեմբերի 19-ը:Դիմումները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ tatevik.avetisyan@yerevan.am: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն` 011-514-228, 011-514-210 հեռախոսահամարներով:

Հրապարակում

Միջոցառումը

Վայր
Երևանի քաղաքապետարան
Առարկա
Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» կազմում ընդգրկվելու վերաբերյալ
Ինչպես մասնակցել
Դիմումները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով
Վերջնաժամկետ
19 հոկտեմբեր 2021
Իրավական հիմք
Հ.46-Ն; N253-Ն