Հայտարարություն ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների տարածքային ըտրական ցուցակների թեկնածուներին անվճար դահլիճներ տրամադրելու մասին
ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար դահլիճներ կտրամադրվեն՝ տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների համար։ Միջոցառման կազմակերպման օրվանից առնվազն 3 օր առաջ կուսակցության լիազոր ներկայացուցիչը դիմում է դահլիճը տնօրինողին՝ գրավոր՝ նշելով միջոցառման օրը, ժամը, պատասխանատուի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, ինչպես նաև դիմողի տվյալները։ Դիմումին կից ներկայացվում է դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը։ Դահլիճը տնօրինողը դիմումը ստանալուց հետո՝ 2 օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնում է դահլիճը տրամադրելու մասին։ Եթե դահլիճը հնարավոր չէ տրամադրել, ապա առաջարկվում է այլ ժամանակահատված։ Մեկից ավելի դիմումների դեպքում դահլիճը տրամադրվում է այն կուսակցությանը, որի դիմումն առաջինն է մուտքագրվել։ Նույն դահլիճը տրամադրվում է մեկ անգամ և մինչև 3 ժամ տևողությամբ։