Հայտարարվում է «Ամանորի լավագույն ձևավորում 2018» մրցույթը
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Ամանորի լավագույն ձևավորում 2018» մրցույթ՝ մայրաքաղաքի տոնական տրամադրության ամբողջականացման և գրավչության մեծացման նպատակով։ Մրցույթին կարող են մասնակցել առևտրային կազմակերպությունները, ձեռնարկությունները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև անհատ քաղաքացիներ՝ ներկայացնելով իրենց տարածքների ամանորյա ձևավորումները։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն և մրցանակաբաշխությունը կկայանա 2018 թվականի հունվարին։
Քաղաքային միջոցառում
Միջոցառումը
- Առարկա
- «Ամանորի լավագույն ձևավորում 2018» մրցույթ
- Ինչպես մասնակցել
- Լուսանկարներն ու մասնակցության հայտերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին /FB/yerevanmunicipality/ ուղարկելու միջոցով՝ նշելով կազմակերպության տվյալները (հասցե, անվանում), անհատների դեպքում՝ անուն, ազգանուն, հասցե և կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար։
- Վերջնաժամկետ
- 25 դեկտեմբեր 2017