Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարվում է խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում են «Իմ Երևանը» խորագրով խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Մրցույթին կարող են մասնակցել ուսանողները, ֆիլմերը կարող են նկարահանվել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ սիրողական նկարահանող սարքերով: Սահմանվել են մրցանակներ՝ 1 000 000, 500 000 և 300 000 դրամ: Լավագույն ֆիլմերից կստեղծվի «Իմ Երևանը» ֆիլմաշար: Ֆիլմերն ընդունվում են մինչև հուլիսի 15-ը, ժյուրին կամփոփի մինչև սեպտեմբերի 1-ը: Գլխավոր մրցանակակրին կտրվի դեբյուտային ֆիլմ նկարահանելու հնարավորություն: Աշխատանքները ներկայացվում են Հայաստանի ազգային կինոկենտրոն: