Հուլիսի 8-ին ռազմահայրենասիրական ոգով մանկական ծրագիր՝ Շենգավիթ վարչական շրջանում
«Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակներում, հուլիսի 8-ին, ժամը 18:00-20:00-ը Շենգավիթ վարչական շրջանի Արթուր Կարապետյանի անվան պուրակում կանցկացվի «Ողջույն Շենգավիթից» մանկական ծրագիրը։ Միջոցառման ընթացքում կլինի ռազմահայրենասիրական երգերի ու պարերի համերգ, ինչպես նաև կերպարվեստի խմբակների սաների ստեղծագործական աշխատանքներ։ Ծրագիրը նպատակ ունի ամառային արձակուրդներն անցկացնող երեխաների առօրյան դարձնել հետաքրքիր ու բովանդակալից։ Սոցիալապես անապահով ընտանիքների և հատուկ խմբերի երեխաները նույնպես ներգրավված են բոլոր մանկական միջոցառումներում։
Քաղաքային միջոցառում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 8 հուլիս 2016, 18:00 – 20:00
- Վայր
- Շենգավիթ վարչական շրջանի Արթուր Կարապետյանի անվան պուրակ
- Առարկա
- «Ողջույն Շենգավիթից» մանկական ծրագիրը