Հունիսի 21-ին կամփոփվի «Հնչում է Երևանը» երաժշտական և արվեստի դպրոցների 11-րդ փառատոնը
Հունիսի 21-ին, ժամը 19:00-ին, Երևանի Առնո Բաբաջանյանի համերգասրահում տեղի կունենա «Հնչում է Երևանը» երաժշտական և արվեստի դպրոցների 11-րդ փառատոնի եզրափակիչ համերգը։ Միջոցառման ընթացքում կամփոփվեն մրցույթ-փառատոնի արդյունքները, և լավագույն կատարողները կպարգևատրվեն պատվոգրերով։ «Հնչում է Երևանը» փառատոնն անցկացվում է 2007 թվականից և ընդգրկված է քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում։
Քաղաքային միջոցառում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 21 հունիս 2018, 19:00
- Վայր
- Երևանի Առնո Բաբաջանյանի համերգասրահում
- Առարկա
- «Հնչում է Երևանը» Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 11-րդ փառատոնի եզրափակիչ համերգը