Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հունիսի 22-ին կմեկնարկի «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը

Հունիսի 22-ին, ժամը 22:00-ին, Երևանի Կարապի լճի մոտ կմեկնարկի «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն 13 երկրներից ընտրված 28 ֆիլմ, կկայանան կինոռեժիսորների հետ հանդիպումներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և վարպետության դասեր։ Փառատոնն ունի 7 անվանակարգ՝ նվիրված հավատին, հույսին, սերին, խաղաղությանը, քաջությանը, մարդասիրությանը և հայրենասիրությանը։ Հրավիրվում են բոլորը մասնակցելու բացման արարողությանը։

Քաղաքային միջոցառում

Միջոցառումը

Ամսաթիվ
22 հունիս 2018, 22:00
Վայր
Երևանի Կարապի լճի հարակից տարածքում
Առարկա
«Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը