Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

«Երևանյան ամառ» լուսանկարների մրցույթ

«Երևանյան ամառ 2014» միջոցառումների շրջանակում հունիսի 3-ից մեկնարկում է «Երևանյան ամառ» խորագրով լուսանկարների մրցույթը: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ իրենց լուսանկարներն ուղարկելով tourism@yerevan.am էլեկտրոնային հասցեով կամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Ավելի լավ Երևան» էջով: Հաղթողը կորոշվի ֆեյսբուքյան քվեարկության արդյունքներով: Նկարները կարող եք ուղարկել մինչև հուլիսի 3-ը: Արդյունքները կամփոփվեն հուլիսի 12-ին՝ լուսանկարիչների միջազգային օրը, Սիրահարների այգում:

Քաղաքային միջոցառում

Միջոցառումը

Ամսաթիվ
3 հունիս 2014
Վայր
Սիրահարների այգի
Առարկա
«Երևանյան ամառ» խորագրով լուսանկարների մրցույթ
Ինչպես մասնակցել
ուղարկելով tourism@yerevan.am էլեկտրոնային հասցեով կամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Ավելի լավ Երևան» էջով
Վերջնաժամկետ
3 հուլիս 2014