Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հրապարակային հայտարարություն՝ Երևանի քաղաքապետին կից տեղական արդյունաբերողների և գործարարների աջակցման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդում թափուր տեղերը լրացնելու մասին

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի բնակիչներին և շահագրգիռ անձանց մասնակցելու Երևանի քաղաքապետին կից գործող տեղական արդյունաբերողների և գործարարների աջակցման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի աշխատանքներին։ Հայտերն ընդունվում են մինչև 2014 թվականի հունիսի 13-ը՝ Արգիշտիի փողոց 1 հասցեով։ Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի պատճեն կամ իրավաբանական անձի գրանցման վկայականի պատճեն։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Առարկա
Երևանի քաղաքապետին կից տեղական արդյունաբերողների և գործարարների աջակցման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի կազմում ընդգրկվելու հնարավորություն
Ինչպես մասնակցել
Դիմումներ ներկայացնել ք. Երևան, Արգիշտիի փող. 1 հասցեով, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք
Վերջնաժամկետ
13 հունիս 2014
Իրավական հիմք
Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշում