Հրապարակային հայտարարություն քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի բնակիչներին և այլ շահագրգիռ անձանց մասնակցել քաղաքապետին կից գործող քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի աշխատանքներին՝ դրա կազմում ընդգրկվելու միջոցով։ Դիմումները պետք է ներկայացնել մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը ներառյալ։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Առարկա
- Քաղաքապետին կից գործող քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի կազմում ընդգրկվելու հնարավորություն
- Ինչպես մասնակցել
- Դիմումներ ներկայացնել ք. Երևան, Արգիշտիի փող. 1 հասցեով
- Վերջնաժամկետ
- 3 հուլիս 2014
- Իրավական հիմք
- Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշում