Հրապարակային հայտարարություն
Հայտարարություն է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ Երևանի քաղաքապետին առընթեր գործող մշակույթի և հանրակրթության խորհրդում թափուր տեղերը լրացնելու նպատակով քաղաքացիներին և շահագրգիռ անձանց հրավիրելու մասին։ Դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը ներառյալ՝ նշված հասցեում։ Ֆիզիկական անձինք պետք են ներկայացնեն անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձինք՝ պետական ռեգիստրի վկայականի պատճենը և անհրաժեշտության դեպքում լիազորագիր։ Մանրամասները կարելի է պարզել նշված որոշումից կամ զանգահարելով նշված հեռախոսահամարին։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Վայր
- ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք
- Առարկա
- մշակույթի և հանրակրթության խորհուրդը
- Ինչպես մասնակցել
- Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը ներառյալ հետևյալ հասցեով` ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք, ընդ որում`ա/ ֆիզիկական անձինք դիմումին կից ներկայացնում են անձնագրի պատճենը, բ/ իրավաբանական անձինք` իրավաբանական անձի գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճենը և, եթե Խորհրդի կազմում ցանկանում է ընդգրկվել իրավաբանական անձի գործադիր մարմինը /տնօրենը, գործադիր տնօրենը, գլխավոր տնօրենը և այլն/, ապա անհրաժեշտ է ներկայացնել վերջինիս անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի այլ աշխատակցի դեպքում` իրավաբանական անձի գործադիր մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը
- Վերջնաժամկետ
- 3 հուլիս 2014
- Իրավական հիմք
- Հ. 46-Ն