Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Հայտարարվում է աճուրդ՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից տեսակավորված սպիտակ թղթի վաճառքի իրականացման նպատակով։ Աճուրդը տեղի կունենա 08.10.2021թ. ժամը 14:30-ին Երևանում։ Մեկ լոտ՝ 1 կգ սպիտակ թուղթ, մեկնարկային գինը՝ 70 ՀՀ դրամ։ Հաղթող մասնակցի հետ կնքվելու է մեկ տարի ժամկետով պայմանագիր։ Մասնակիցները կարող են ծանոթանալ լոտին և կանոնակարգին, ինչպես նաև ստանալ լրացուցիչ տեղեկություններ նշված հասցեում և հեռախոսահամարով։ Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ են նախավճարի անդորրագիր և անձնագրի (կամ այլ համապատասխան փաստաթղթերի) պատճեններ։

Այլ

Միջոցառումը

Ամսաթիվ
8 հոկտեմբեր 2021, 14:30
Վայր
ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ
Առարկա
սպիտակ թղթի վաճառքի իրականացման նպատակով՝ հաղթող ճանաչված մասնակցի հետ մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքելու համար բաց դասական եղանակով աճուրդ
Ինչպես մասնակցել
մինչև աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովին են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը