Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հրապարակային ծանուցում աճուրդի մասին

2020 թվականի օգոստոսի 7-ին, ժամը 14:30-ին, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կանցկացնի բաց դասական աճուրդ՝ սպիտակ թղթի և պլաստիկի վաճառքի վերաբերյալ։ Աճուրդը կանցկացվի երկու լոտով՝ Լոտ 1՝ սպիտակ թուղթ (1 կգ), մեկնարկային գինը՝ 80 ՀՀ դրամ։ Լոտ 2՝ պլաստիկ (1 կգ), մեկնարկային գինը՝ 120 ՀՀ դրամ։ Հաղթող մասնակիցների հետ կնքվելու է մեկ տարի ժամկետով պայմանագիր։ Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր մինչև աճուրդի բացումը 30 րոպե առաջ կներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը։

Հրապարակում

Միջոցառումը

Ամսաթիվ
7 օգոստոս 2020, 14:30
Վայր
ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ
Առարկա
սպիտակ թղթի և պլաստիկի վաճառքի իրականացման նպատակով՝ հաղթող ճանաչված մասնակցի հետ մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքելու համար բաց դասական եղանակով աճուրդի մասին
Ինչպես մասնակցել
մինչև աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովին են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը