Հրավիրում ենք մասնակցելու «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի 2-րդ փուլին
«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի աշխատանքային խումբը հրավիրում է մասնակցելու ծրագրի 2-րդ փուլին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, մուտքերում անցկացնել նոր էներգախնայող լուսավորության համակարգ, փոխարինել բակային լուսավորության լուսատուները, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի անապահով ընտանիքներին տրամադրել էներգախնայող լուսատուներ: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել և հաստատել դիմում-հայտը և պարտավորագիրը՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 30-ը, ժամը 16:00-ն, և ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչություն:
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 9 օգոստոս 2019, մինչև 16:00
- Վայր
- Երևանի քաղաքապետարան
- Առարկա
- «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի 2-րդ փուլ
- Ինչպես մասնակցել
- լրացնել ու հաստատել դիմում-հայտը և պարտավորագիրը
- Վերջնաժամկետ
- 30 օգոստոս 2019