Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
2026–2027 ուսումնական տարվա առաջին դասարան ընդունելության համար էլեկտրոնային հայտագրումը կանցկացվի երեք փուլով։ Առաջին փուլը՝ հունիսի 8-21-ը, նախատեսված է արտոնություններ ունեցող երեխաների համար։ Երկրորդ փուլը՝ հունիսի 23-ից, նախատեսված է հայերեն ուսուցմամբ դասարանների համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների և ազգային փոքրամասնությունների երեխաների համար։ Երրորդ փուլը՝ հունիսի 30-ից, նախատեսված է ռուսերեն ուսուցմամբ դասարանների համար։ Հայտագրումը կիրականացվի առցանց՝ երկու քայլով, և խորհուրդ է տրվում նախապես գրանցվել համակարգում։