Քաղաքացիների ամենօրյա ընդունելություն` համաձայն սահմանված ժամանակացույցի
Համաձայն Երևանի քաղաքապետի որոշման՝ սահմանվել է քաղաքացիների ընդունելության ժամանակացույց, որը կիրականացվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից։ Սա նախատեսված է մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագորեն արձագանքելու նպատակով։ Ժամանակացույցը ներառում է ընդունելության օրերը, ժամերը և պատասխանատու պաշտոնատար անձանց։