Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա
Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 19-ից մինչև 26-ը կանցկացնի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա՝ մայրաքաղաքի առաջատար բժիշկների և Երևան քաղաքի գլխավոր մասնագետների մասնակցությամբ։ Ակցիայի շրջանակում քաղաքացիները կկարողանան հետազոտվել և խորհրդատվություն ստանալ տարբեր մասնագետներից՝ վիրաբույժ, ուռոլոգ, գաստրոէնտերոլոգ, գինեկոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, սրտաբան։ Միջոցառումը կանցկացվի նշված բուժհաստատություններում՝ որոշակի ժամանակացույցով։ Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կուղեգրվեն ստացիոնար բուժման։
Քաղաքային միջոցառում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 19 դեկտեմբեր 2017, 11:00 – 15:00
- Վայր
- Երևանի քաղաքապետարան
- Առարկա
- առողջապահական «Բաց դռների օր» ակցիա