Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Կենդանաբանական այգու գործունեությանը վերաբերող աշխատանքային քննարկմանը մասնակցելու հրավեր

Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի կենդանաբանական այգու գործունեության շուրջ բարձրացված հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով։ Շահագրգիռ անձինք և կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ներգրավվել այս աշխատանքային խմբում։ Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն Երևանի քաղաքապետարան կամ ուղարկվեն էլեկտրոնային փոստով մինչև նոյեմբերի 28-ը, ժամը 16:00-ը։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Առարկա
Երևանի կենդանաբանական այգու գործունեության շուրջ հանրության շրջանակում բարձրացված հարցերի, առկա խնդիրների լիարժեք վերհանման, դրանց ամբողջական քննարկման ու համապատասխան լուծումների համար անհրաժեշտ առաջարկների ձևավորման, ինչպես նաև կազմակերպության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի քննարկումներ
Ինչպես մասնակցել
Հայտերը պետք է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի վարչական շենք (Արգիշտի 1) կամ emin.torosyan@yerevan.am էլեկտրոնային հասցեով։
Վերջնաժամկետ
28 նոյեմբեր 2018