Մամուլի ասուլիս
Հայտարարվում է մամուլի ասուլիս, որը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում։ Ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը կներկայացնի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի մանրամասները։ Կքննարկվեն վարորդների աշխատանքը, տրանսպորտային միջոցների հասանելիությունը, հանրային տրանսպորտի աշխատանքային ժամերը, երթուղիները, հաճախականությունը և գործընթացի հաջորդ փուլերը։ Մասնակցել ցանկացողներին խնդրվում է ներկայանալ առնվազն 5 րոպե շուտ։
Քաղաքային միջոցառում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 2 փետրվար 2018, 12:00
- Վայր
- Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում
- Առարկա
- նոր ցանցի նախագծի հիմնական առանձնահատկությունները՝ պարզաբանելով գործընթացի այս փուլի հետ կապված հանրությանը հետաքրքրող հիմնական հարցերը
- Ինչպես մասնակցել
- Երևանի քաղաքապետարան ներկայանալ ասուլիսի մեկնարկից առնվազն 5 րոպե շուտ