Մամուլի հաղորդագրություն
«Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում հուլիսի 12-ին Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում կկայանա «Երևանյան ամառ «Ավտո մոտո շոու» միջոցառումը։ Մրցութային մասում կներկայացվեն ավելի քան 100 մեքենաներ, որոնք կգնահատվեն տարբեր անվանակարգերում։ Միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաև բարեգործական ակցիա՝ հավաքված միջոցները կուղղվեն աուտիզմով հիվանդ երեխաների բուժմանը։ Ժամը 19:30-ին կմեկնարկի դրագ ռեյսինգի մրցույթը։
Քաղաքային միջոցառում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 12 հուլիս 2014, 17:00 – 19:30
- Վայր
- Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում
- Առարկա
- «Երևանյան ամառ «Ավտո մոտո շոու» ծրագիրը
- Ինչպես մասնակցել
- Ակցիային կարող է մասնակցել նաև հանդիսատեսը