Մամուլի հաղորդագրություն
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:00-ին, «ԴաբլԹրի բայ Հիլթն» հյուրանոցում տեղի կունենա Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիս։ Մանրամասները կներկայացնեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և փառատոնի նախագահ Էմմա Սարգսյանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ասուլիսից հետո՝ ժամը 12:00-ին, կբացվի «Գովազդ առանց սահմանների» համաժողովը։
Քաղաքային միջոցառում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 22 նոյեմբեր 2017, 11:00 – 12:00
- Վայր
- «ԴաբլԹրի բայ Հիլթն» հյուրանոցում
- Առարկա
- Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիս