Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Մարտ 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 14 և հ. 31«Ա» երթուղիների աշխատանքը

2017 թվականի մարտի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային թիվ 14 և թիվ 31Ա երթուղիների աշխատանքը՝ կապված երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու հետ։ Միկրոավտոբուսային թիվ 14 երթուղին փոխարինվել է ավտոբուսային թիվ 10 երթուղով, որը կշահագործվի նույն ուղեգծով։ Միկրոավտոբուսային թիվ 31Ա երթուղուց օգտվող ուղևորների սպասարկումն ապահովելու նպատակով, մասնավորապես Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում, մասնակիորեն փոփոխվել է ավտոբուսային թիվ 12 երթուղու ուղեգիծը։ Նոր Նորքի 4-րդ, 5-րդ զանգվածների տրանսպորտային սպասարկումը բարելավելու նպատակով ավտոբուսային թիվ 15 երթուղու ուղեգիծը երկարաձգվել է մինչև Նոր Նորքի 4-րդ զանգված՝ «Սիգարոն» գործարանի մոտ։

Երթուղիների փոփոխություն

Միջոցառումը

Ամսաթիվ
1 մարտ 2017
Վայր
Երևան
Առարկա
Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 14 և հ. 31Ա երթուղիների աշխատանքի դադարեցումը և դրանց փոխարինումը նոր ավտոբուսային երթուղիներով