Մայրաքաղաքի տոնական լուսավորությունը կմիացվի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա մայրաքաղաքի գլխավոր տոնածառի, վարչական շրջանների տոնածառերի, ինչպես նաև տոնական լույսերի միացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման շրջանակում կկազմակերպվի նաև համերգային ծրագիր՝ հայտնի երգիչների, պարային համույթների, ինչպես նաև երաժշտական և արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ:
Քաղաքային միջոցառում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 19 դեկտեմբեր 2017, 19:30
- Վայր
- Հանրապետության հրապարակ
- Առարկա
- մայրաքաղաքի տոնական լուսավորության միացում