Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

«Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Մարտի 21-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդես։ Ցուցադրվելու են 17-19-րդ դարերով թվագրվող իրանական հավաքածուի նմուշներ։ Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 31-ը։

Քաղաքային միջոցառում

Միջոցառումը

Ամսաթիվ
21 մարտ 2018, 15:00
Վայր
Երևան քաղաքի պատմության թանգարան
Առարկա
«Մշակույթների երկխոսություն» խորագրով 3-րդ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն Երևան քաղաքի պատմության թանգարանի իրանական հավաքածուի ցուցանմուշները (գեղանկարներ, տարազ, գորգ, գրաֆիկական աշխատանքներ, կենցաղային իրեր, ծիսական առարկաներ և այլն), որոնք հիմնականում վերագրվում են 17-19-րդ դարերին: Իրանական մշակույթին նվիրված ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 31-ը: