Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը ժամանակավորապես միակողմանի փակ կլինի ապրիլի 27-ին ժամը 22:00-ից մինչև ապրիլի 28-ի 07:00-ն, ինչպես նաև ապրիլի 28-ի ժամը 22:00-ից մինչև ապրիլի 29-ի 07:00-ն։ Այլընտրանքային երթևեկության համար առաջարկվում են Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Երթևեկության սահմանափակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 27 ապրիլ 2017, 22:00 – 07:00 հաջորդ օրը
- Վայր
- Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում
- Առարկա
- ասֆալտապատման աշխատանքներ