ՌԷԳ-ի սկսելու և դրան մասնակցելու իրավունքի մասին ծանուցում
Տեղեկացնում ենք, որ «ՆՍԹ Արքիթեքչուր Ստուդիո» ՍՊԸ-ն մշակում է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագիծը և գոտևորման նախագիծը՝ հիմնվելով gmp International GmbH Architects and Engineers ընկերության կողմից մշակված հայեցակարգային նախագծի վրա: «Նովալ» ՍՊԸ-ն իրականացնում է այս նախագծի ռազմավարական էկոլոգիական գնահատումը (ՌԷԳ): Շահագրգիռ հանրությունը կարող է մասնակցել ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացներին, ինչպես նաև ստանալ տեղեկատվություն՝ դիմելով Երևանի քաղաքապետարան: Առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել գրավոր՝ Երևանի քաղաքապետարան՝ սույն ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Վայր
- Երևան, Արգիշտիի փող. 1
- Առարկա
- «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» որոշման համաձայն կազմվող «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագիծը և գոտևորման նախագիծը, ինչպես նաև դրա ռազմավարական էկոլոգիական գնահատումը (ՌԷԳ)
- Ինչպես մասնակցել
- գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության 21.12.2023թ. «Ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 2294-Ն որոշում