Հանրային քննարկման հրավեր
2021 թվականի հունվարի 19-ին, ժամը 12:00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան 44 հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 19 հունվար 2021, 12:00
- Վայր
- ք. Երևան, Տերյան 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք)
- Առարկա
- Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 18/1, 18/2, 18/4, 18/13, 18/14 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիր կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ փուլ)
- Ինչպես մասնակցել
- Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում