Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի ավագանու 2016 թ. գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի ավագանու 2016 թ. գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրումը։ Հավատարմագրման համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում՝ նշելով իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի տվյալները, լրագրողի տվյալները, լրատվամիջոցի անվանումը, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները, հեռապատճենները և մեկ լուսանկար։ Օտարերկրյա լրատվական միջոցների լրագրողների համար պահանջվում է ՀՀ ԱԳՆ վկայականի լուսապատճեն։ Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով։ Դեկտեմբերի 25-ից հետո ներկայացված դիմումները չեն ընդունվի։