Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի ավագանու 2018թ. գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի ավագանու 2018թ. գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրումը։ Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում՝ նշելով իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի տվյալները, լրագրողի տվյալները, լրատվամիջոցի անվանումը, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու մեկ լուսանկար։ Օտարերկրյա լրատվական միջոցների լրագրողների համար պահանջվում է ՀՀ ԱԳՆ կողմից տրված վկայականի լուսապատճեն։ Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով։ Դիմումները պետք է ներկայացվեն մինչև դեկտեմբերի 30-ը։