Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի ավագանու 2015թ. գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրումը։ Հավատարմագրման համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում՝ նշելով իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի տվյալները, լրագրողի տվյալները, լրատվամիջոցի անվանումը, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները և մեկ լուսանկար։ Օտարերկրյա լրատվական միջոցների լրագրողների համար պահանջվում է նաև ՀՀ ԱԳՆ կողմից տրված վկայականի լուսապատճեն։ Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ դիմումները պետք է ներկայացվեն մինչև դեկտեմբերի 30-ը։

Հրապարակում

Միջոցառումը

Առարկա
Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի ավագանու 2015թ. գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրումը
Ինչպես մասնակցել
Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն` ա. լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն).բ. հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).գ. լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի կամ միջոցների անվանումը (անվանումները).դ. լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են և մեկ լուսանկար (3x4 չափի). Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը: Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի`պետական մարմնում հավատարմագրման համար ՀՀ հավատարմագրում չի պահանջվում, եթե ՀՀ տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը: Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ ժամկետով: Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր: Ուշացումով` ս/թ. դեկտեմբերի 30-ից հետո ներկայացվելիք դիմումներին ընթացք չի տրվի:
Վերջնաժամկետ
30 դեկտեմբեր 2014
Իրավական հիմք
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք; ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 3-ի հ. 333-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի»