“Tricolor” Yerevan Night Run-ը անցկացնելու համար Հրազդանի կիրճի մարզական գոտին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
2026 թվականի հունվարի 28-ին, ժամը 13:00-ից մինչև 20:00-ն, Հրազդանի կիրճի մարզական գոտու 2,5 կմ երկարությամբ հատվածը կփակվի երթևեկության համար՝ «Tricolor» Yerevan Night Run գիշերային մրցավազք անցկացնելու նպատակով։ Մրցավազքը նվիրված է ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին։
Երթևեկության սահմանափակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 28 հունվար 2026, 13:00 – 20:00
- Վայր
- Հրազդանի կիրճի մարզական գոտում՝ «Ֆլորենս» համալիրի հատվածից մինչև Դավթաշենի կամրջի մոտ գտնվող գազի բաշխիչ ցանցը
- Առարկա
- “Tricolor” Yerevan Night Run գիշերային մրցավազք՝ նվիրված ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին