Ծառայությունների մատուցման՝ «Մեկ պատուհան» գրասենյակներում 2025թ. ընթացքում մուտքագրված փաստաթղթերի վերաբերյալ
2025 թվականին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան» գրասենյակներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է մուտքագրվել 218795 փաստաթուղթ։ Քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող գրասենյակում մուտքագրվել է 132505 փաստաթուղթ։ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 1-05 հեռախոսահամարով ստացվել է 217877 հեռախոսազանգ։ Քաղաքացիների կողմից «Ակտիվ քաղաքացի» հարթակ է մուտքագրվել 28427 հայտ։ ՀՀ Կառավարության N 1204-Ն որոշման համաձայն՝ համակարգ մուտքագրված փաստաթղթերի հիմքով քաղաքացիներին, կազմակերպություններին և իրավաբանական այլ անձանց տրամադրված հիմնական փաստաթղթերի վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալները ներկայացված են։ Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի գրասենյակներում մուտքագրվել է 86290 փաստաթուղթ։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 1 ապրիլ 2026
- Առարկա
- Ծառայությունների մատուցման՝ «Մեկ պատուհան» գրասենյակներում 2025թ. ընթացքում մուտքագրված փաստաթղթերի վերաբերյալ
- Իրավական հիմք
- ՀՀ Կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշում