Ծառայությունների մատուցման նպատակով «Մեկ պատուհան» գրասենյակներում 2023թ. ընթացքում մուտքագրված փաստաթղթերի վերաբերյալ
2023 թվականին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան» գրասենյակներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է մուտքագրվել 259793 փաստաթուղթ։ Քաղաքապետարանի Արգիշտի 1 և Փ. Բուզանդի 1/3 հասցեներում գտնվող վարչական շենքերի գրասենյակներում մուտք է արվել 120698 փաստաթուղթ, որից 53438-ը քաղաքացիներից և 67260-ը՝ պետական մարմիններից և կազմակերպություններից։ Բացի այդ, Երևանի քաղաքապետարանում շրջանառվել է 88976 ներքին փաստաթուղթ, ընդունվել է 4403 որոշում և 1823 կարգադրություն։ «Թեժ գծի» 1-05 հեռախոսահամարով ստացվել է 229184 հեռախոսազանգ, որից 219759-ը վերաբերել է խորհրդատվությանը կամ տեղեկատվությանը։ Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի գրասենյակներում մուտքագրվել է 139095 փաստաթուղթ, որից 99077-ը գրություն և 40018-ը՝ դիմում։
Միջոցառումը
- Առարկա
- 2023թ. ընթացքում «Մեկ պատուհան» գրասենյակներում մուտքագրված փաստաթղթերի վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալներ
- Իրավական հիմք
- ՀՀ Կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշում