Վարդավառին նվիրված տոնական միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 22-ին
Հուլիսի 22-ին և 23-ին Երևանում կանցկացվեն Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներ: Միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 22-ին Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի մանկական զբոսայգի երթով, որին կհաջորդի համերգային ծրագիր: Հուլիսի 23-ին Կարապի լճի մոտ կկազմակերպվի գլխավոր միջոցառումը՝ խաղերով, համերգով և ջրային դիսկոտեկով: Միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում:
Քաղաքային միջոցառում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 23 հուլիս 2017, 12:00
- Վայր
- Կարապի լճի տարածքում
- Առարկա
- Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներ