Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հունիսի 8-ին մայրաքաղաքում կանցկացվի «Երևան. բիզնես-վազք 2014»-ը

Հունիսի 8-ին Երևանում կանցկացվի «Երևան. բիզնես-վազք 2014» վազքի մրցույթը, որը նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը։ Մրցույթին կարող են մասնակցել կազմակերպություններ և անհատներ, հայտերն ընդունվում են մինչև հունիսի 6-ը։ Մրցումը կանցկացվի տարբեր տարիքային խմբերի համար՝ 1000մ և 10կմ վազքուղիներով։ Հաղթող թիմը կմեկնի Վիեննա։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա երեկոյան ժամը 19:30-ին՝ «Congress» հյուրանոցում։

Քաղաքային միջոցառում

Միջոցառումը

Ամսաթիվ
8 հունիս 2014, 10:00 – 19:30
Վայր
«Congress» հյուրանոց
Առարկա
«Երևան. բիզնես-վազք 2014» (Yerevan Business Run-2014) վազքի մրցույթ
Ինչպես մասնակցել
Զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (098) 04-99-09
Վերջնաժամկետ
6 հունիս 2014