Ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներ
Մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես կփակվեն ասֆալտապատման աշխատանքների իրականացման նպատակով։ Մասնավորապես, ապրիլի 19-ի երեկոյան ժամը 20:30-ից կփակվեն Մաշտոցի պողոտայի դեպի Մատենադարան բարձրացող ուղղության Ամիրյան-Պուշկին փողոցների հատվածը, ժամը 21:30-ից Աճառյան փողոցի`Ծարավ Աղբյուրի-Բաբաջանյան փողոցների հատվածը։ Աթենքի փողոցի`Բրազիլիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ ընկած հատվածում նույնպես ասֆալտապատման աշխատանքներ կծավալվեն գիշերային ժամերին, սակայն փողոցը այդ ընթացքում չի փակվի։
Երթևեկության սահմանափակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 19 ապրիլ 2017, 20:30 – 23:59
- Վայր
- Մաշտոցի պողոտայի դեպի Մատենադարան բարձրացող ուղղության Ամիրյան-Պուշկին փողոցների հատվածը
- Առարկա
- ասֆալտապատման աշխատանքներ