Նոր Արեշի 4-րդ փողոցի հ. 2/1 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Էդուարդ Գարեգինի Աբաջյանի, Գարեգին Սուրենի Աբաջյանի, Հասմիկ Քերոբի Հարությունյանի, Գայանե Սուրենի Աբաջյանի, Կարինե Սուրենի Աբաջյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին
Սույն որոշումը վերականգնում է Էդուարդ Գարեգինի Աբաջյանի, Գարեգին Սուրենի Աբաջյանի, Հասմիկ Քերոբի Հարությունյանի, Գայանե Սուրենի Աբաջյանի և Կարինե Սուրենի Աբաջյանի գույքային իրավունքները Նոր Արեշի 4-րդ փողոցի հ. 2/1 հասցեում գտնվող բնակելի տանը կից 232.78 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։ Որոշումը նաև հանձնարարում է Կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանմանը գրանցել սեփականության իրավունքը և տրամադրել վկայական։
Ինչ է որոշվել
- Գույքային իրավունքների վերականգնումՀողամաս
Վերականգնել Նոր Արեշի 4-րդ փողոցի հ.2/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Էդուարդ Գարեգինի Աբաջյանի, Գարեգին Սուրենի Աբաջյանի, Հասմիկ Քերոբի Հարությունյանի, Գայանե Սուրենի Աբաջյանի, Կարինե Սուրենի Աբաջյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 796քմ մակերեսով հողամասին կից 232.78քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 232.78քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
- Ստացող: Էդուարդ Գարեգինի Աբաջյան
- Ստացող: Գարեգին Սուրենի Աբաջյան
- Ստացող: Հասմիկ Քերոբի Հարությունյան
- Ստացող: Գայանե Սուրենի Աբաջյան
- Ստացող: Կարինե Սուրենի Աբաջյան
- Օբյեկտ
- Նոր Արեշի 4-րդ փողոցի հ.2/1 հասցե
- Մակերես
- 232.78 m²
- ԱյլԱնշարժ գույքի օբյեկտ
Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից։
- ԱյլՀողամաս
Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
- Հասցեի տրամադրումԲնակելի շենք
Նոր Արեշի 4-րդ փողոցի հ.2ա հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Նոր Արեշի 4-րդ փողոցի հ.2/1 տուն>>։
- Օբյեկտ
- Նոր Արեշի 4-րդ փողոցի հ.2/1 տուն
- Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս
Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Էդուարդ Գարեգինի Աբաջյանի, Գարեգին Սուրենի Աբաջյանի, Հասմիկ Քերոբի Հարությունյանի, Գայանե Սուրենի Աբաջյանի, Կարինե Սուրենի Աբաջյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
- Կարգավորման սուբյեկտ: Էդուարդ Գարեգինի Աբաջյան
- Կարգավորման սուբյեկտ: Գարեգին Սուրենի Աբաջյան
- Կարգավորման սուբյեկտ: Հասմիկ Քերոբի Հարությունյան
- Կարգավորման սուբյեկտ: Գայանե Սուրենի Աբաջյան
- Կարգավորման սուբյեկտ: Կարինե Սուրենի Աբաջյան
- Կատարման հանձնարարումԱյլ
Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին:
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ
- Կատարման հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։
- Վերահսկող: Ա. Սարգսյան
Ամբողջական տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ N 6486 - Ա, 30 հունիսի 2009թ.ՆՈՐ ԱՐԵՇԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 2/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷԴՈՒԱՐԴ ԳԱՐԵԳԻՆԻ ԱԲԱՋՅԱՆԻ, ԳԱՐԵԳԻՆ ՍՈՒՐԵՆԻ ԱԲԱՋՅԱՆԻ, ՀԱՍՄԻԿ ՔԵՐՈԲԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԳԱՅԱՆԵ ՍՈՒՐԵՆԻ ԱԲԱՋՅԱՆԻ, ԿԱՐԻՆԵ ՍՈՒՐԵՆԻ ԱԲԱՋՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Էդուարդ Գարեգինի Աբաջյանի (ծնված 21.02.1941թ.), Գարեգին Սուրենի Աբաջյանի (ծնված 27.02.1963թ.), Հասմիկ Քերոբի Հարությունյանի (ծնված 00.00.1937թ.), Գայանե Սուրենի Աբաջյանի (ծնված 11.03.1961թ.), Կարինե Սուրենի Աբաջյանի (ծնված 31.08.1972թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նոր Արեշի 4-րդ փողոցի հ.2/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1028.78քմ, որից 796քմ մակերեսով հողամասն Էդուարդ Գարեգինի Աբաջյանին, Գարեգին Սուրենի Աբաջյանին, Հասմիկ Քերոբի Հարությունյանին, Գայանե Սուրենի Աբաջյանին, Կարինե Սուրենի Աբաջյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (800քմ մակերեսով հողամասից օգտագործվում է 796քմ մակերեսով հողամասը)։ Օրինական հողամասին կից օգտագործվող 232.78քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1989 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման 14.10.2008թ. հ.3-6233, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 23.06.2009թ. հ.20/2-Ե-452 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.06.2009թ. հ.20-Ել-7436 եզրակացությունը, համաձայն որի Նոր Արեշի 4-րդ փողոցի հ.2/1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
- Վերականգնել Նոր Արեշի 4-րդ փողոցի հ.2/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Էդուարդ Գարեգինի Աբաջյանի, Գարեգին Սուրենի Աբաջյանի, Հասմիկ Քերոբի Հարությունյանի, Գայանե Սուրենի Աբաջյանի, Կարինե Սուրենի Աբաջյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 796քմ մակերեսով հողամասին կից 232.78քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 232.78քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
- Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից։
- Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
- Նոր Արեշի 4-րդ փողոցի հ.2ա հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Նոր Արեշի 4-րդ փողոցի հ.2/1 տուն>>։
- Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Էդուարդ Գարեգինի Աբաջյանի, Գարեգին Սուրենի Աբաջյանի, Հասմիկ Քերոբի Հարությունյանի, Գայանե Սուրենի Աբաջյանի, Կարինե Սուրենի Աբաջյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
- Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին:
- Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ