Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Չարենցի փողոցի հ. 71/21 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Ռուբեն Սամսոնի Մկրտչյանի, Կարեն Սամսոնի Մկրտչյանի, Հրահատ Սամսոնի Մկրտչյանի, Անահիտ Սամսոնի Մկրտչյանի, Գայանե Բաբկենի Սերոբյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին

6492-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը վերականգնում է Ռուբեն Սամսոնի Մկրտչյանի, Կարեն Սամսոնի Մկրտչյանի, Հրահատ Սամսոնի Մկրտչյանի, Անահիտ Սամսոնի Մկրտչյանի և Գայանե Բաբկենի Սերոբյանի գույքային իրավունքները Չարենցի փողոցի հ. 71/21 հասցեում գտնվող բնակելի տանը կից 184.15 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։ Որոշումը նաև հանձնարարում է Կադաստրի պետական կոմիտեին գրանցել սեփականության իրավունքը և տրամադրել վկայական։

Հող և կադաստրԿենտրոն

Ինչ է որոշվել

  1. Գույքային իրավունքների վերականգնումՀողամաս

    Վերականգնել Չարենցի փողոցի հ.71/21 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռուբեն Սամսոնի Մկրտչյանի, Կարեն Սամսոնի Մկրտչյանի, Հրահատ Սամսոնի Մկրտչյանի, Անահիտ Սամսոնի Մկրտչյանի, Գայանե Բաբկենի Սերոբյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 419.3քմ մակերեսով հողամասին կից 184.15քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 184.15քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

    • Ստացող: Ռուբեն Սամսոնի Մկրտչյան
    • Ստացող: Կարեն Սամսոնի Մկրտչյան
    • Ստացող: Հրահատ Սամսոնի Մկրտչյան
    • Ստացող: Անահիտ Սամսոնի Մկրտչյան
    • Ստացող: Գայանե Բաբկենի Սերոբյան
    Օբյեկտ
    Չարենցի փողոցի հ.71/21 հասցեում
    Մակերես
    184.15
  2. ԱյլԱնշարժ գույքի օբյեկտ

    Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։

  3. ԱյլՀողամաս

    Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։

  4. Հասցեի տրամադրումԲնակելի շենք

    Չարենցի փողոցի հ.71/7 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Չարենցի փողոցի հ.71/21 տուն»։

    Օբյեկտ
    Չարենցի փողոցի հ.71/21 տուն
  5. Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս

    Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ռուբեն Սամսոնի Մկրտչյանի, Կարեն Սամսոնի Մկրտչյանի, Հրահատ Սամսոնի Մկրտչյանի, Անահիտ Սամսոնի Մկրտչյանի, Գայանե Բաբկենի Սերոբյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։

    • Կարգավորման սուբյեկտ: Ռուբեն Սամսոնի Մկրտչյան
    • Կարգավորման սուբյեկտ: Կարեն Սամսոնի Մկրտչյան
    • Կարգավորման սուբյեկտ: Հրահատ Սամսոնի Մկրտչյան
    • Կարգավորման սուբյեկտ: Անահիտ Սամսոնի Մկրտչյան
    • Կարգավորման սուբյեկտ: Գայանե Բաբկենի Սերոբյան
  6. Կատարման հանձնարարումԱյլ

    Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ
  7. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  8. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։

    • Վերահսկող: Ա. Սարգսյան

Ամբողջական տեքստը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ N 6492 - Ա, 30 հունիսի 2009թ.

ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ Հ. 71/21 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒԲԵՆ ՍԱՄՍՈՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԿԱՐԵՆ ՍԱՄՍՈՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ՀՐԱՀԱՏ ՍԱՄՍՈՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ՍԱՄՍՈՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԳԱՅԱՆԵ ԲԱԲԿԵՆԻ ՍԵՐՈԲՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռուբեն Սամսոնի Մկրտչյանի (ծնված 23.12.1953թ.), Կարեն Սամսոնի Մկրտչյանի (ծնված 16.04.1955թ.), Հրահատ Սամսոնի Մկրտչյանի (ծնված 01.12.1956թ.), Անահիտ Սամսոնի Մկրտչյանի (ծնված 28.12.1958թ.), Գայանե Բաբկենի Սերոբյանի (ծնված 17.08.1951թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Չարենցի փողոցի հ.71/21 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 603.45քմ, որից 419.3քմ մակերեսով հողամասը Ռուբեն Սամսոնի Մկրտչյանին, Կարեն Սամսոնի Մկրտչյանին, Հրահատ Սամսոնի Մկրտչյանին, Անահիտ Սամսոնի Մկրտչյանին, Գայանե Բաբկենի Սերոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է։ Օրինական հողամասին կից օգտագործվող 184.15քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1969 թվականը, 20.02.2007թ. ժառանգության իրավունքի վկայագրերը, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 27.04.2009թ. հ.20/2-Ե/281 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.04.2009թ. հ.20-Ել-3753 եզրակացությունը, համաձայն որի Չարենցի փողոցի հ.71/21 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.

  1. Վերականգնել Չարենցի փողոցի հ.71/21 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռուբեն Սամսոնի Մկրտչյանի, Կարեն Սամսոնի Մկրտչյանի, Հրահատ Սամսոնի Մկրտչյանի, Անահիտ Սամսոնի Մկրտչյանի, Գայանե Բաբկենի Սերոբյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 419.3քմ մակերեսով հողամասին կից 184.15քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 184.15քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
  2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։
  3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
  4. Չարենցի փողոցի հ.71/7 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Չարենցի փողոցի հ.71/21 տուն>>։
  5. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ռուբեն Սամսոնի Մկրտչյանի, Կարեն Սամսոնի Մկրտչյանի, Հրահատ Սամսոնի Մկրտչյանի, Անահիտ Սամսոնի Մկրտչյանի, Գայանե Բաբկենի Սերոբյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
  6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
  7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
  8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ