Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Վերականգնել Սարի Թաղի 20-րդ փողոցի հ. 18/3 բնակելի տան նկատմամբ Անդրանիկ Անուշավանի Ղասաբյանի գույքային իրավունքները

6482-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը վերականգնում է Անդրանիկ Անուշավանի Ղասաբյանի գույքային իրավունքները Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.18/3 հասցեում գտնվող բնակելի տան և դրա սպասարկման համար անհրաժեշտ 296.55 քմ մակերեսով հողամասի նկատմամբ։ Որոշումը նաև հանձնարարում է Կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել սեփականության իրավունքը և տրամադրել վկայական։

Հող և կադաստրԷրեբունի

Ինչ է որոշվել

  1. Գույքային իրավունքների վերականգնումՀողամաս

    Վերականգնել Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.18/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անդրանիկ Անուշավանի Ղասաբյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 296.55քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 296.55քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

    • Ստացող: Անդրանիկ Անուշավանի Ղասաբյան
    Օբյեկտ
    Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.18/3
    Մակերես
    296.55
  2. ԱյլԱնշարժ գույքի օբյեկտ

    Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։

    • Կատարող: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանում
  3. ԱյլՀողամաս

    Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
  4. Հասցեի տրամադրումԲնակելի շենք

    Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.18 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.18/3 տուն>>։

    Օբյեկտ
    Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.18/3 տուն
  5. Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս

    Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Անդրանիկ Անուշավանի Ղասաբյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։

    • Կատարող: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանում
    • Ստացող: Անդրանիկ Անուշավանի Ղասաբյան
  6. Կատարման հանձնարարումԱյլ

    Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ
    • Ստացող: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար
  7. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  8. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։

    • Վերահսկող: Ա. Սարգսյան

Ամբողջական տեքստը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ N 6482 - Ա, 30 հունիսի 2009թ.

ՍԱՐԻ ԹԱՂԻ 20-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 18/3 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՂԱՍԱԲՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անդրանիկ Անուշավանի Ղասաբյանի (ծնված 30.08.1975թ.) դիմումը։ Ըստ քաղաքացու հայտարարության` Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.18/3 հասցեում գույքային միավորի նկատմամբ գրանցված իրավունք առկա չէ։ Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.06.2009թ. հ.20-Ել-7483 եզրակացությունը, համաձայն որի Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.18/3 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում։

Ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.

  1. Վերականգնել Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.18/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անդրանիկ Անուշավանի Ղասաբյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 296.55քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 296.55քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
  2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։
  3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
  4. Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.18 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.18/3 տուն>>։
  5. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Անդրանիկ Անուշավանի Ղասաբյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
  6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին:
  7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
  8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ