Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Անտառային փողոցի հ.122/1 բնակելի տան նկատմամբ Արսեն Սերգեյի Ղազարյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին

6499-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը վերականգնում է Արսեն Սերգեյի Ղազարյանի գույքային իրավունքները Անտառային փողոցի հ.122/1 հասցեում գտնվող բնակելի տան և դրա սպասարկման համար անհրաժեշտ 265.83 քմ մակերեսով հողամասի նկատմամբ։ Որոշումը նաև հանձնարարում է Կադաստրի պետական կոմիտեին գրանցել սեփականության իրավունքը և տրամադրել համապատասխան վկայական։

Գույքի կառավարումԿենտրոն

Ինչ է որոշվել

  1. Գույքային իրավունքների վերականգնումՀողամաս

    Վերականգնել Անտառային փողոցի հ.122/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արսեն Սերգեյի Ղազարյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 265.83քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 265.83քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

    • Ստացող: Արսեն Սերգեյի Ղազարյան
    Օբյեկտ
    Անտառային փողոցի հ.122/1
    Մակերես
    265.83
  2. ԱյլԱնշարժ գույքի օբյեկտ

    Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից։

  3. ԱյլՀողամաս

    Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։

  4. Հասցեի տրամադրումԲնակելի շենք

    Անտառային փողոցի հ.122/1 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Անտառային փողոցի հ.122/1 տուն>>։

    Օբյեկտ
    Անտառային փողոցի հ.122/1 տուն
  5. Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս

    Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Արսեն Սերգեյի Ղազարյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։

    • Կարգավորման սուբյեկտ: Արսեն Սերգեյի Ղազարյան
    • Կատարող: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանում
  6. Կատարման հանձնարարումԱյլ

    Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ
  7. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  8. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։

    • Վերահսկող: Ա. Սարգսյան

Ամբողջական տեքստը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ N 6499-Ա

30 հունիսի 2009թ.

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.122/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՍԵՆ ՍԵՐԳԵՅԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արսեն Սերգեյի Ղազարյանի (ծնված 23.05.1970թ.) դիմումը։ Ըստ քաղաքացու հայտարարության` Անտառային փողոցի հ.122/1 հասցեում գույքային միավորի նկատմամբ գրանցված իրավունք առկա չէ։ Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1950 թվականը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.06.2009թ. հ.20-Ել-7638 եզրակացությունը, համաձայն որի Անտառային փողոցի հ.122/1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում։

Ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամգ.

  1. Վերականգնել Անտառային փողոցի հ.122/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արսեն Սերգեյի Ղազարյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 265.83քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 265.83քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
  2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից։
  3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
  4. Անտառային փողոցի հ.122/1 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Անտառային փողոցի հ.122/1 տուն>>։
  5. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Արսեն Սերգեյի Ղազարյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
  6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։
  7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
  8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ