Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի հ. 1 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Միսակ Հովհաննեսի Իրիցյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին

5814-ԱՈւժի մեջ է

Սույն որոշմամբ վերականգնվում է Միսակ Հովհաննեսի Իրիցյանի գույքային իրավունքները Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի հ.1 հասցեում գտնվող 217.2 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։ Որոշումը նաև հանձնարարում է Կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանմանը գրանցել սեփականության իրավունքը և տրամադրել համապատասխան վկայական։

Գույքի կառավարումՄալաթիա-ՍեբաստիաՇենգավիթ

Ինչ է որոշվել

  1. Գույքային իրավունքների վերականգնումՀողամաս

    Վերականգնել Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի հ.1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Միսակ Հովհաննեսի Իրիցյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 157քմ մակերեսով հողամասին կից 217.2քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 217.2քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

    • Ստացող: Միսակ Հովհաննեսի Իրիցյան
    Օբյեկտ
    Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի հ.1
    Մակերես
    217.2
  2. Կատարման հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ

    Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման կողմից։

    • Կատարող: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանում
  3. Կատարման հանձնարարումՀողամաս

    Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
  4. Հասցեի տրամադրումԲնակելի շենք

    Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի հ.1 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի հ.1 տուն»։

    Օբյեկտ
    Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի հ.1 տուն
  5. Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս

    Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Միսակ Հովհաննեսի Իրիցյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։

    • Կարգավորման սուբյեկտ: Միսակ Հովհաննեսի Իրիցյան
    • Կատարող: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանում
  6. Կատարման հանձնարարումԱյլ

    Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Մալաթիա-Սեբաստիա թաղապետարան:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ
    • Ստացող: Մալաթիա-Սեբաստիա թաղապետարան
  7. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  8. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։

    • Վերահսկող: Ա. Սարգսյան
    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱԿՏ

N 5814 - Ա

Որոշում
30 հունիսի 2009թ.

ՋԻՎԱՆՈՒ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ. 1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՍԱԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԻՐԻՑՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Միսակ Հովհաննեսի Իրիցյանի (ծնված 26.06.1949թ.) դիմումը։

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի հ.1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 374.2քմ, որից 157քմ մակերեսով հողամասը Միսակ Հովհաննեսի Իրիցյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է։ Օրինական հողամասին կից օգտագործվող 217.2քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով։

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1997 թվականը, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 27.06.2006թ. հ.2-2953 քաղաքացիական գործով կայացված վճիռը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման 24.12.2008թ. հ.407, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 29.05.2009թ. հ.20/2-Ե/417 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.05.2009թ. հ.20-Ել-6390 եզրակացությունը, համաձայն որի Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի հ.1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.

  1. Վերականգնել Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի հ.1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Միսակ Հովհաննեսի Իրիցյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 157քմ մակերեսով հողամասին կից 217.2քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 217.2քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
  2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման կողմից։
  3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
  4. Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի հ.1 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի հ.1 տուն>>։
  5. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Միսակ Հովհաննեսի Իրիցյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
  6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Մալաթիա-Սեբաստիա թաղապետարան:
  7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
  8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ