Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Վերականգնել Ա. Խաչատրյան փողոցի հ. 119 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Խաչատուր Լևիկի Ամալյանի գույքային իրավունքները

5816-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը վերականգնում է Խաչատուր Լևիկի Ամալյանի գույքային իրավունքները Ա. Խաչատրյան փողոցի հ.119 հասցեում գտնվող 295.28 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։ Որոշումը նաև հանձնարարում է գրանցել սեփականության իրավունքը և տրամադրել հասցե բնակելի տանը։

Գույքի կառավարումԱրաբկիր

Ինչ է որոշվել

  1. Գույքային իրավունքների վերականգնումՀողամաս

    Վերականգնել Ա. Խաչատրյան փողոցի հ.119 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Խաչատուր Լևիկի Ամալյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 600քմ մակերեսով հողամասին կից 295.28քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 295.28քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

    • Ստացող: Խաչատուր Լևիկի Ամալյան
    Օբյեկտ
    Ա. Խաչատրյան փողոցի հ.119
    Մակերես
    295.28
  2. Կատարման հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ

    Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից։

    • Կատարող: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանում
  3. ԱյլՀողամաս

    Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։

    • Այլ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
  4. Հասցեի տրամադրումԲնակելի շենք

    Ա. Խաչատրյան փողոցի հ.119 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Ա. Խաչատրյան փողոցի հ.119 տուն»։

    Օբյեկտ
    Ա. Խաչատրյան փողոցի հ.119 տուն
  5. Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս

    Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Խաչատուր Լևիկի Ամալյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։

    • Կատարող: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանում
    • Ստացող: Խաչատուր Լևիկի Ամալյան
  6. Կատարման հանձնարարումԱյլ

    Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Արաբկիր թաղապետարան:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ
    • Այլ: Արաբկիր թաղապետարան
  7. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  8. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։

    • Վերահսկող: Ա. Սարգսյան

Ամբողջական տեքստը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ N 5816 - Ա, 03 հունիսի 2009թ.Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 119 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՉԱՏՈՒՐ ԼԵՎԻԿԻ ԱՄԱԼՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Խաչատուր Լևիկի Ամալյանի (ծնված 07.05.1958թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ա. Խաչատրյան փողոցի հ.119 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 895.28քմ, որից 600քմ մակերեսով հողամասը Խաչատուր Լևիկի Ամալյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայականներ տրված 23.10.1992թ. հ.5567 և 05.04.1999թ. հ.0129281)։ Օրինական հողամասին կից օգտագործվող 295.28քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2000 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման 21.04.2009թ. հ.1864 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.05.2009թ. հ.20-ել-4737 եզրակացությունը, համաձայն որի Ա. Խաչատրյան փողոցի հ.119 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.

  1. Վերականգնել Ա. Խաչատրյան փողոցի հ.119 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Խաչատուր Լևիկի Ամալյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 600քմ մակերեսով հողամասին կից 295.28քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 295.28քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
  2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից։
  3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
  4. Ա. Խաչատրյան փողոցի հ.119 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Ա. Խաչատրյան փողոցի հ.119 տուն>>։
  5. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Խաչատուր Լևիկի Ամալյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
  6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Արաբկիր թաղապետարան:
  7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
  8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ