Լիպարիտ Պապիի Դովլաթյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի հ. 97/4 բնակելի տան նկատմամբ
Սույն որոշումը վերականգնում է Լիպարիտ Պապիի Դովլաթյանի հողօգտագործման իրավունքը Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի հ.97/4 հասցեում գտնվող 267.75 քմ մակերեսով հողամասի նկատմամբ և ճանաչում նրա սեփականության իրավունքը հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։ Որոշումը նաև հանձնարարում է Կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանմանը գրանցել սեփականության իրավունքը և տրամադրել համապատասխան վկայական։
Ինչ է որոշվել
- Գույքային իրավունքների վերականգնումՀողամաս
Վերականգնել Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի հ.97/4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լիպարիտ Պապիի Դովլաթյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 267.75քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 267.75քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
- Ստացող: Լիպարիտ Պապիի Դովլաթյան
- Օբյեկտ
- Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի հ.97/4
- Մակերես
- 267.75 m²
- ԱյլԱնշարժ գույքի օբյեկտ
Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից։
- ԱյլՀողամաս
Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
- Հասցեի տրամադրումԲնակելի շենք
Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի հ.97 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի հ.97/4 տուն»։
- Օբյեկտ
- Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի հ.97/4 տուն
- Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս
Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Լիպարիտ Պապիի Դովլաթյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խննդիրները։
- Կարգավորման սուբյեկտ: Լիպարիտ Պապիի Դովլաթյան
- Կատարման հանձնարարումԱյլ
Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Շենգավիթ թաղապետարան:
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ
- Կատարման հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։
- Վերահսկող: Ա. Սարգսյան
Ամբողջական տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ N 5819 - Ա, 03 հունիսի 2009թ. Ն. ՇԵՆԳԱՎԻԹԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 97/4 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԻՊԱՐԻՏ ՊԱՊԻԻ ԴՈՎԼԱԹՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լիպարիտ Պապիի Դովլաթյանի (ծնված 06.02.1934թ.) դիմումը։ Ըստ քաղաքացու հայտարարության` Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի հ.97/4 հասցեում գույքային միավորի նկատմամբ գրանցված իրավունք առկա չէ։ Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1969 թվականը, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 27.05.2009թ. հ.20/2-Ե-412 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.05.2009թ. հ.20-Ել-6184 եզրակացությունը, համաձայն որի Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի հ.97/4 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում։Ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
- Վերականգնել Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի հ.97/4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լիպարիտ Պապիի Դովլաթյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 267.75քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 267.75քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
- Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից։
- Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
- Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի հ.97 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի հ.97/4 տուն>>։
- Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Լիպարիտ Պապիի Դովլաթյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
- Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Շենգավիթ թաղապետարան:
- Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ