Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Մյասնիկյան պողոտայի հ.17/14 բնակելի տան նկատմամբ Ստյոպա Պարույրի Ավայանի գույքային իրավունքները վերականգնելու մասին

6497-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը վերականգնում է Ստյոպա Պարույրի Ավայանի գույքային իրավունքները Մյասնիկյան պողոտայի հ.17/14 հասցեում գտնվող բնակելի տան և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ։ Որոշումը նաև հանձնարարում է Կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել սեփականության իրավունքը և տրամադրել համապատասխան վկայական։

Գույքի կառավարումԿենտրոն

Ինչ է որոշվել

  1. Գույքային իրավունքների վերականգնումՀողամաս

    Վերականգնել Մյասնիկյան պողոտայի հ.17/14 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ստյոպա Պարույրի Ավայանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 297.25քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 297.25քմ մակերեսով հողամասի (որից 46.09քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն Ավագ Ավայանի հետ) և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

    • Ստացող: Ստյոպա Պարույրի Ավայան
    • Սեփականատեր: Ավագ Ավայան
    Օբյեկտ
    Մյասնիկյան պողոտայի հ.17/14
    Մակերես
    297.25
  2. Հասցեի տրամադրումԲնակելի շենք

    Մյասնիկյան պողոտայի հ.17/2 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Մյասնիկյան պողոտայի հ.17/14 տուն>>։

    Օբյեկտ
    Մյասնիկյան պողոտայի հ.17/14 տուն
  3. Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս

    Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ստյոպա Պարույրի Ավայանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։

    • Կարգավորման սուբյեկտ: Ստյոպա Պարույրի Ավայան
    • Կատարող: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանում
  4. Կատարման հանձնարարումԱյլ

    Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ
  5. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  6. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա.Սարգսյանի վրա։

    • Վերահսկող: Ա.Սարգսյան

Ամբողջական տեքստը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ N 6497 - Ա, 30 հունիսի 2009թ.ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.17/14 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՏՅՈՊԱ ՊԱՐՈՒՅՐԻ ԱՎԱՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ստյոպա Պարույրի Ավայանի (ծնված 03.07.1938թ.) դիմումը։ Ըստ քաղաքացու հայտարարության` Մյասնիկյան պողոտայի հ.17/14 հասցեում գույքային միավորի նկատմամբ գրանցված իրավունք առկա չէ։ Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.06.2009թ. հ.20-Ել-7636 եզրակացությունը, համաձայն որի Մյասնիկյան պողոտայի հ.17/14 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում։

Ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.

  1. Վերականգնել Մյասնիկյան պողոտայի հ.17/14 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ստյոպա Պարույրի Ավայանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 297.25քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 297.25քմ մակերեսով հողամասի (որից 46.09քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն Ավագ Ավայանի հետ) և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
  2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։
  3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
  4. Մյասնիկյան պողոտայի հ.17/2 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Մյասնիկյան պողոտայի հ.17/14 տուն>>։
  5. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ստյոպա Պարույրի Ավայանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
  6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
  7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
  8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա.Սարգսյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ