Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ. 3/1 բնակելի տան նկատմամբ Ռաֆիկ Վարազդատի Տոնոյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին

6481-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը վերականգնում է Ռաֆիկ Վարազդատի Տոնոյանի գույքային իրավունքները Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ. 3/1 հասցեում գտնվող բնակելի տան և դրա սպասարկման համար անհրաժեշտ 172.62 քմ մակերեսով հողամասի նկատմամբ։ Որոշումը նաև հանձնարարում է Կադաստրի պետական կոմիտեին գրանցել սեփականության իրավունքը և տրամադրել համապատասխան վկայական։

Հող և կադաստրԷրեբունի

Ինչ է որոշվել

  1. Գույքային իրավունքների վերականգնումՀողամաս

    Վերականգնել Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ.3/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռաֆիկ Վարազդատի Տոնոյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 172.62քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 172.62քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

    • Ստացող: Ռաֆիկ Վարազդատի Տոնոյան
    Օբյեկտ
    Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ.3/1
    Մակերես
    172.62
  2. Վերահսկողության հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ

    Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։

    • Կատարող: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանում
  3. ԱյլՀողամաս

    Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
  4. Հասցեի տրամադրումԲնակելի շենք

    Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ.3 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ.3/1 տուն»։

    Օբյեկտ
    Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ.3/1 տուն
  5. Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս

    Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ռաֆիկ Վարազդատի Տոնոյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։

    • Կատարող: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանում
    • Ստացող: Ռաֆիկ Վարազդատի Տոնոյան
  6. Կատարման հանձնարարումԱյլ

    Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ
    • Ստացող: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար
  7. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  8. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։

    • Վերահսկող: Ա. Սարգսյան

Ամբողջական տեքստը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ N 6481 - Ա, 30 հունիսի 2009թ. ՍԱՐԻ ԹԱՂԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ ՆՐԲԱՆՑՔԻ Հ. 3/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԱՖԻԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՏՈՆՈՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռաֆիկ Վարազդատի Տոնոյանի (ծնված 30.05.1947թ.) դիմումը։ Ըստ քաղաքացու հայտարարության` Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ.3/1 հասցեում գույքային միավորի նկատմամբ գրանցված իրավունք առկա չէ։ Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1954 թվականը, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 23.06.2009թ. հ.20/2-Ե-451 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.06.2009թ. հ.20-Ել-7318 եզրակացությունը, համաձայն որի Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ.3/1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում։Ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.

  1. Վերականգնել Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ.3/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռաֆիկ Վարազդատի Տոնոյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 172.62քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 172.62քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
  2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։
  3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
  4. Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ.3 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ.3/1 տուն>>։
  5. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ռաֆիկ Վարազդատի Տոնոյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
  6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին:
  7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
  8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ